Մատչելիության հղումներ

Մոսկվայում մահացել է Ղրղըզստանի նախկին նախագահի 43-ամյա որդին


Այդար Ակաև

Ղրղըզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևի ավագ որդին՝ Այդար Ակաևը մահացել է Մոսկվայում:

Նախկին նախագահի ընտանիքի ներկայացուցիչներն ասել են, որ 43-ամյա Այդար Ակաևի մահվան առավել հավանական պատճառը սրտի կաթվածն է:

Ենթադրվում է, որ նախկին նախագահի որդուն կհուղարկավորեն Մոսկվայում:

Ակաևները Ղրղըզստանից փախուստի են դիմել 2005 թվականին տեղի ունեցած զանգվածային բողոքներից հետո: Այդ ընդվզումների արդյունքում հետխորհրդային Ղրղըզստանի առաջին նախագահը հրաժարական է ներկայացրել և ընտանիքով ապաստանել է Ռուսաստանի մայրաքաղաքում:

Այդար Ակաևը 1998-ին ամուսնացել է Ղազախստանի այժմ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր դստեր՝ Ալիա Նազարբաևայի հետ, սակայն 2001-ին զույգը բաժանվել է:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ճակատագրական զուգադիպությամբ, նույն օրը՝ փետրվարի 5-ին, Ղրղըզստանում սրտի կաթվածից մահացել է Ասկար Ակաևի եղբայր Չիլտենի որդին՝ Կուբան Ակաևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG