Մատչելիության հղումներ

Երուսաղեմում մեքենան մխրճվել է ավտոբուսի կանգառ. 14 մարդ վիրավորվել է


Իսրայել - Երուսաղեմի համայնապատկեր, արխիվ
Իսրայել - Երուսաղեմի համայնապատկեր, արխիվ

14 մարդ վիրավորվել է, մեկը՝ ծանր, Երուսաղեմի կենտրոնում, երբ ավտոբուսի կանգառ ավտոմեքենա է մխրճվել:

Իսրայելի պաշտոնյաները տեղի ունեցածը հավանական ահաբեկչական հարձակում են համարում: Մասնավորապես, ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդն ասել է, որ դեպքը հետաքննվում է որպես ահաբեկչություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը գրոհից հետո դեպքի վայրից փախուստի է դիմել և հետախուզվում է անվտանգության աշխատակիցների կողմից:

Տուժածներին շտապ բուժօգնության է ցուցաբերվել, նրանք հոսպիտալացվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG