Մատչելիության հղումներ

Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը


Ռումինիայի օրենսդիր մարմինն անվստահություն է հայտնել վարչապետ Լյուդովիկ Օրբանի աջակենտրոն կառավարությանը՝ խորացնելով երկրում տևական ժամանակ շարունակվող քաղաքական անորոշությունը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ անցյալ շաբաթ հանդես էին եկել ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ռումինիայի հունգարացիների ժողովրդավարական միությունը:

Գործադիր մարմնի հրաժարականի պահանջը հաջորդում է Օրբանի կաբինետի կողմից օրենսդրական մի շարք փոփոխություններին, որոնք, ինչպես պնդում է ընդդիմությունը, իրականացվել են առանց խորհրդակցությունների և քննարկումների:

Ակնկալվում է, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան մինչև հունիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG