Մատչելիության հղումներ

Էրդողանը Դամասկոսից պահանջում է մինչև փետրվարի վերջը դուրս բերել զորքը Իդլիբից


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սիրիայից պահանջում է մինչև փետրվարի վերջը դուրս բերել զորքը Իդլիբից:

Եթե սիրիական կառավարական բանակը չլքի այդ շրջանը, ապա դա կստիպի անել Թուրքիայի բանակը, չորեքշաբթի օրը հայտարարել է Էրդողանը:

Սիրիական բանակը ռուսաստանյան զինուժի օգնությամբ վերջին շաբաթներին վերսկսել է ռազմական գործողությունները Իդլիբում, որը զինված ընդդիմության և ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ մնացած միակ շրջանն է:​

Երկուշաբթի օրը Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական ընդդիմությանն աջակցող թուրքական բանակի 8 զինծառայողներ զոհվել են կառավարական ուժերի կողմից հրետակոծության հետևանքով: Թուրքիան պատասխան կրակ է բացել և սպառնացել կոշտ գործողություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG