Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում 40-ից բարձր տարիքի տղամարդ պաշտոնյաներին պարտադրում են ճերմակ մազեր ունենալ


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի 2009 և 2019 թվականների լուսանկարներ

Թուրքմենստանում 40-ից բարձր տարիքի արական սեռի պետական պաշտոնյաներին պարտավորեցրել են ունենալ ճերմակ մազեր։ Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության թղթակիցը:

Այդկերպ թուրքմենական կառավարության տղամարդ պաշտոնյաները կնմանվեն երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, ով վերջին շրջանում սկսել է չթաքցնել ճերմակած մազերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փետրվարի 1-ից Թուրքմենստանի դպրոցների, հիվանդանոցների աշխատակիցներին, պաշտոնյաներին արգելված է մազ ներկել։

Անցյալ տարվա հունվարին Թուրքմենստանի պետական կառույցներին, այդ թվում՝ դպրոցներին, հիվանդանոցներին, պարտավորեցրել են գնել Բերդիմուհամեդովի նոր դիմանկարները, որոնցում նախագահը ճերմակահեր է։ Նախկին լուսանկարներում թուրքմենների առաջնորդը սևահեր էր, մինչդեռ նախագահ դառնալուց առաջ էլ սպիտակած մազեր ուներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG