Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Ռադան հավանություն տվեց պատգամավորների թիվը մեկ երրորդով կրճատելու նախաձեռնությանը


Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստ, արխիվ

Ուկրաինայի խորհրդարանը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանադրական փոփոխություններով կրճատել օրենսդիրների թիվը՝ 450-ից դարձնելով 300:

Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեղինակած նախագիծն առաջարկում է նաև պատգամավորի համար պարտադիր դարձնել ուկրաիներենի իմացությունը և վերջին առնվազն հինգ տարում երկրի տարածքում բնակվելու պայմանը:

Բացի այդ, կփոխվի նաև օրենսդիր մարմնի ընտրության համակարգը՝ հաջորդ Գերագույն ռադան կընտրվի բացառապես համամասնական ընտրակարգով. նախկինում օրենսդիրներն ընտրվում էին համամասնական և մեծամասնական ընտրակարգերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG