Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահն ամենամյա ուղերձը հղեց Կոնգրեսին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամենամյա ուղերձն է հղում Կոնգրեսին, Վաշինգտոն, 4-ը փետրվարի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ անգամ ուղերձ է հղել Կոնգրեսին՝ խոսելով, մասնավորապես, տնտեսության մեջ հաջողությունների, առևտրային նոր համաձայնագրերի, երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման, համաճարակների դեմ պայքարի հաջող ընթացքի մասին:

Եզրափակելով՝ Թրամփը նույնիսկ առաջարկել է ընդունել մայրության արձակուրդի մասին օրենքը:

Դեմոկրատ 10 օրենսդիրներ բոյկոտել են միջոցառումը:

Այսօր Սենատում նախատեսված է ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկությունը։ Սպասվում է, որ ի տարբերություն Ներկայացուցիչների տան, որտեղ մեծամասնություն են դեմոկրատները, Կոնգրեսի՝ հանրապետականների կողմից վերահսկվող վերին պալատը կարդարացնի Թրամփին։

Ներկայացուցիչների պալատը, հիշեցնենք, անցած տարվա դեկտեմբերի 18-ին իմփիչմենթ հայտնեց ԱՄՆ նախագահին։

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG