Մատչելիության հղումներ

Բելառուսում շաքարի չորս գործարանների տնօրենները ձերբակալվել ու գտնվում են ՊԱԿ-ի մեկուսարանում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտնել է, որ շաքարի չորս գործարանների տնօրենները մեղադրվում են կոռուպցիայի մեջ, ու հիմա նրանք գտնվում են պետական անվտանգության կոմիտեի մեկուսարանում: Նա ասել է, որ շուտով նրանց գործի վերաբերյալ կլինի ՊԱԿ-ի հայտարարությունը:

Լուկաշենկոն ասել է, թե շաքարի գործարանների տնօրենները Մոսկվայում կեղծ ընկերություն են հիմնել՝ «Առևտրի տուն»: Այդ ընկերությանը բելառուսական շաքարը վաճառել են իջեցված, ցածր գներով, իսկ հետո «Առևտի տունը» շատ ավելի բարձր գնով շաքարը վաճառքի է հանել ռուսական շուկայում: Լուկաշենկոյի ներկայացրած սխեմայով՝ գների տարբերությունից տնօրենները կաշառք են ստացել:

Շաքարի չորս գործարանների տնօրենների գտնվելու վայրը ավելի քան մեկ շաբաթ Բելառուսում հայտնի չէր: Հունվարի 27-ին տեղական մամուլը գրել էր, որ նրանք աշխատանքի չեն ներկայացել, իսկ մեկ տասնյակից ավելի աշխատակիցների տարել են հարցաքննության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG