Մատչելիության հղումներ

Վարչապետն ու նախագահն անդրադարձել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին


Այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում են ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետն ընդգծել է, որ պետք է ավելի ու ավելի շատ կարևորեն երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման և հիմնադրեն ու ներդնեք ռազմավարական կառավարման տրամաբանությունը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային և պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների և փոխզսպումների ճշգրիտ և աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետև միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հետևանքներով, և, իհարկե, անշրջելի Սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և մեր աշխատանքային քննարկումների առանցքում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նախագահ Սարգսյանն էլ նշել է, որ էական է ինստիտուտների կայանալը երկրում, «հավասարակշի՛ռ ինստիտուտների, որովհետև եթե խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց դրա հնարավոր չի լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG