Մատչելիության հղումներ

Իրանում մեկ մարդ մահապատժի է դատապարտվել ԱՄՆ-ի օգտին լրտեսելու մեղադրանքով


Իրանում մեկ մարդ՝ Ամիր Ռահիմփուրը, մահապատժի է դատապարտվել, ևս երկուսը՝ երկարատև՝ յուրաքանչյուրը 15 տարվա ազատազրկման են դատապարտվել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության օգտին լրտեսելու մեղադրանքով:

Այսօր այդ մասին հայտնել է Իրանի արդարադատության համակարգի մամուլի խոսնակ Ղոլամհոսեյին Էսմայլին՝ ասելով, թե նրանք վարձատրության դիմաց փորձել են ԱՄՆ-ին փոխանցել Իրանի միջուկային ծրագրերին վերաբերող տեղեկություններ:

Նա ասել է, որ գերագույն դատարանը հաստատել է մահապատժի վճիռը, և այն իրականացվելու է շուտով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG