Մատչելիության հղումներ

Թուրքիայի բնակչությունը մեկ տարում աճել է մոտ 14 տոկոսով


Թուրքիա - Ստամբուլի փողոցներում, արխիվ

Թուրքիայի վիճակագրական ծառայության համաձայն, երկրի բնակչությունը 2019 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է՝ հասնելով 83 միլիոն 154 հազար 997-ի: Բնակչության 50,2 տոկոսը՝ 41 միլիոն 721 հազար 136-ը տղամարդիկ են, կանայք կազմում են 49,8 տոկոսը՝ 41 միլիոն 433 հազար 861:

Բնակչության տարեկան աճը 13,9 տոկոս է, խտությունը՝ 108 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա:

Թուրքիայի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքներն են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Բուրսան և Անթալիան: Երկրի բնակչության 18,66 տոկոսը կենտրոնացած է Ստամբուլում՝ 15 միլիոն 519 հազար 267 մարդ:

Թուրքիայում ապրող օտարերկրացիների թիվը նույնպես աճել է՝ 1 միլիոն 531 հազար 180 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG