Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը Կիևում 50 մլն դոլարի ռազմական օգնություն է խոստացել Ուկրաինային


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունում է Կիև ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, 3-ը փետրվարի, 2020թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունում է Կիև ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, 3-ը փետրվարի, 2020թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կիև այցի ընթացքում ռազմական օգնություն է խոստացել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ այդ երկրի հակամարտության ֆոնին:

Անկարան 50 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի ուկրաինական բանակի կարիքների, այդ թվում՝ զենք գնելու համար:

Սիրիայի Իդլիբ նահանգում, ըստ պաշտոնական Անկարայի, սիրիական կառավարական բանակի հարձակման հետևանքով Թուրքիայի 8 քաղաքացի է սպանվել՝ 5 զինծառայող և 3 քաղաքացիական անձ:

Կիևում Թուրքիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Ասադի ռեժիմի գործողություններին աջակցելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG