Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել


Երևանի քաղաքապետարանում այսօր կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել: Նոր հայտներն ընդունվում են մինչև փետրվարի 24-ը:

Նախագծի բաց մրցույթը հայտարարվել էր նախորդ տարվա նոյեմբերին: Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղադրվելու է Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում: Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»: Նախապես հայտարարվել էր նաև, որ հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործի հեղինակը պարգևատրվում է 2 մլն դրամով:

Այս գաղափարը Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը») Լենա Նազարյանինն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG