Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում մեկնարկում են ներկուսակցական ընտրությունները


Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Էլիզաբեթ Ուորենը, Ջո Բայդենը և Բերնի Սանդերսը Այովա նահանգում, 14-ը հունվարի, 2020թ.

Այսօր Միացյալ Նահանգներում մեկնարկում են ներկուսակցական ընտրությունները, որոնց ընթացքում Դեմոկրատական կուսակցության աջակիցները կորոշեն նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակցի անունը:

Ըստ ավանդույթի՝ առաջինը հատուկ կազմակերպված ժողովների ընթացքում իրենց կարծիքը կհայտնեն Այովա նահանգի ավելի քան 600 հազար դեմոկրատ ընտրողները:

Վերջին սոցհարցումների համաձայն՝ Այովայում հիմնական պայքարն ընթանում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսի միջև:

Նախընտրական վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ Բայդենը հայտարարել է, որ ամերիկացի ընտրողները պետք է անեն հնարավորը Թրամփի վերընտրությունը կանխելու նպատակով:

«Այս ընտրություններին մասնակցությունը կարևոր է ոչ թե իմ մասնակցության, այլ այն իրողության պատճառով, թե ով է այսօր զբաղեցնում նախագահի պաշտոնը: Մենք մեր քվեարկությամբ կարող ենք Թրամփի քառամյա պաշտոնավարումը վերածել պատմական մի մոլորության: Բայց եթե նրան ութ տարի պաշտոնավարելու հնարավորություն տրվի, ապա դա այս երկիրն այնպիսի փոփոխությունների կենթարկի, որոնք հանդուրժել մենք պարզապես չենք կարող», - ասում էր Բայդենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG