Մատչելիության հղումներ

Կիևը համաձայն չէ Boeing-ի կործանման համար Թեհրանի առաջարկած փոխհատուցմանը


Իրան - Կործանված օդանավի բեկորները, 8-ը հունվարի, 2020թ.

Իրանի իշխանություններն առաջարկել են 80-հազարական դոլար վճարել Թեհրանի մերձակայքում Boeing-ի աղետի հետևանքով զոհված ուկրաինացիների ընտանիքներին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ТСН. Շաբաթ» հեռուստածրագրին տված հարցազրույցում:

«Նրանք միանգամից 80 հազար դոլար առաջարկեցին յուրաքանչյուր ընտանիքի համար, բայց մենք չհամաձայնեցիք: Ինձ թվում է, որ դա քիչ է: Երբ մահացածի կինն ասում է, որ ամուսինը միակ կերակրողն էր, և ինքը աշխատանք չունի, իսկ երեխան պետք է ինստիտուտ ընդունվի, 80 հազար դոլարը բավարար չէ», - ասել է Զելենսկին:

Նա ավելացրել է, որ Ուկրաինան մեծ փոխհատուցում կպահանջի Իրանից, բայց գումարը չի հստակեցրել:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի կործանման հետևանքով 176 մարդ է զոհվել, որոնցից 11-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Մի քանի օր շարունակված հերքումներից հետո Իրանն ընդունել է, որ իր զինված ուժերն են «ոչ միտումնավոր» խոցել Boeing-737-ը։ Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ Թեհրանից ակնկալում է ոչ միայն մեղքի լիակատար ընդունում, այլև դրամական փոխհատուցում։

XS
SM
MD
LG