Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստվում է արբանյակ արձակել


Իրանի հրթիռները, արխիվ
Իրանի հրթիռները, արխիվ

Իրանն առաջիկա օրերին տիեզերք կարձակի գիտական արբանյակ: Այդ մասին հայտնել է Իրանի տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի ղեկավար Մորտեզա Բերարին:

Արբանյակլի անունն է «Զաֆար», թարգմանաբար՝ «Հաղթանակ»: Ենթադրվում է, որ 113 կիլոգրամանոց արբանյակը կարձակվի «Սիմորղ» տեսակի հրթիռով:

Այն պետք է հասնի 530 կիլոմետր բարձրության և ամեն օր 15 պտույտ կատարի Երկիր մոլորակի շուրջ:

Միացյալ Նահանգները և արևմտյան մի շարք երկրներ մշտապես մտահոգություն են հայտնում առ այն, որ Իրանը տիեզերական տեխնոլոգիաները, մասնավորապես, միջմայրացամաքային հրթիռները կարող է օգտագործել ռազմական նպատակով:

Մորտեզա Բերարին երեկ հավաստիացրել է, որ Իրանը բացառապես խաղաղ նպատակով է տիեզերական հետազոտություններ անցկացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG