Մատչելիության հղումներ

Յովանովիչն ավարտել է ծառայությունը պետական դեպարտամենտում


Մարի Յովանովիչ, արխիվ
Մարի Յովանովիչ, արխիվ

Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչն, ով առանցքային դերակատարություն ունի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի դատական գործում, հունվարի 31-ից ավարտել է աշխատանքը Պետական դեպարտամենտում:

2019 թվականի մայիսին Յովանովիչին անսպասելի հետ են կանչել Ուկրաինայից, ինչին նախորդել է նրան դեսպանի պաշտոնից ազատելու Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի առաջնորդած արշավը:

Պետական դեպարտամենտում 33 տարի աշխատելուց հետո Յովանովիչը մնացել էր գերատեսչությունում Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի դասախոսի հաստիքով:

Անցյալ տարվա նոյեմբերին Յովանովիչը Կոնգրեսում ցուցմունք է տվել, հայտնելով, որ Ջուլիանին Ուկրաինայում «ոչ կանոնավոր եղանակով կարգավորել է Թրամփի քաղաքական շահերն ապահովելու գործողություններ»:

«Այդ ստվերային շահերի հետապնդումը ցույց տվեց, թե որքան դյուրին է ազատվել ամերիկացի դիվանագետից այն դեպքում, եթե նա չի տալիս նրանց ուզածը»,- հայտարարել է Յովանովիչը՝ պատասխանելով օրենսդիրների հարցերին:

Ըստ Սպիտակ տան հրապարակած սղագրության, Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ 2019 թվականի հուլիսի 25-ի հեռախոսազրույցում քննադատել է Յովանովիչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG