Մատչելիության հղումներ

Հայաստանի և Մոլդովայի վարչապետերը քննարկել են տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր


Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Փաշինյանը նշել է, որ երկու երկրները չեն կարող պարծենալ առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակով, և դրա համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ. - «Բայց կարծում եմ, որ մենք պետք է, և հատկապես 21-րդ դարում դա հաստատ լուծվող հարց է, բարձրացնենք մեր տնտեսական հարաբերությունների, ապրանքաշրջանառության մակարդակը, և իհարկե, ես պատրաստ եմ աշխատել այդ ուղղությամբ: Ինչո՞ւ եմ ես հատկապես ընդգծում առևտրատնտեսական կապերի հարցը, քանի որ վստահ եմ՝ մյուս ուղղություններով մենք որևէ խնդիր չունենք և չենք ունենա»:

Կիկուն ասել է, որ մեծ ներուժ կա տնտեսական կապերը զարգացնելու համար. - «Մենք կարող ենք տարբեր ուղղություններով խթանել մեր փոխգործակցությունը և նոր ազդակ հաղորդել»:

Հայաստանի և Մոլդովայի վարչապետերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG