Մատչելիության հղումներ

Արգելվել է Ուկրաինայից թռչնի և թռչնամթերքի ներմուծումը Հայաստան. ՍԱՏՄ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով՝ այսօրվանից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստան կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ սահմանափակման հիմքը Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանում նշված հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունն է:

Արգելքը կգործի մինչև այդ տարածաշրջանում թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերացման մասին ԿԱՀ-ի պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG