Մատչելիության հղումներ

«Ուկրաինային սատարելու հարցում մեր հանձնառությունն անսասան է». Մայք Փոմփեո


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 31-ը հունվարի, 2020թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանել է Ուկրաինա, իր իսկ խոսքով՝ ևս մեկ անգամ ընդգծելու Վաշինգտոնի աջակցությունը այդ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

«Ուկրաինային սատարելու հարցում մեր հանձնառությունն անսասան է», -հայտարարել է Մայք Փոմփեոն, հավելելով՝ մտադիր է Ուկրաինայի կառավարության հետ քննարկել երկու երկրների ռազմավարական համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները:

Այցի առաջին իսկ ժամերին պետքարտուղարը հարգանքի տուրք է մատուցել այն զինվորների հիշատակին, որ զոհվել են երկրի արևելքում՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատական շրջաններում:

Ըստ պաշտոնական տվյալների, 2014-ից շարունակվող այդ հակամարտության հետևանքով արդեն ավելի քան 13.000 մարդ է զոհվել:

Ավելի վաղ՝ այս շաբաթասկզբին, Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի բռնակցման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG