Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով


Փոխվարչապետ, միգերատեսչական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ավինյան, հունվար, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ստորագրած որոշմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքէջը։

Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալն է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հանձնաժողովում ընդգրկված են Առողջապահության, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, Քաղավիացիայի կոմիտեի նախագահը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավարը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգողը:

Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել կորոնավիրուսի պատճառով:

Վերջին տվյալներով, վիրուսի զոհերի թիվը հասել է 213-ի, վարակված են գրեթե 10 հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG