Մատչելիության հղումներ

2020 թվականի համար ՎԶԵԲ-ը կանխատեսում է ավելի բարձր տնտեսական աճ, քան Հայաստանի կառավարությունը


ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը մամուլի ասուլիսի ժամանակ։
ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը մամուլի ասուլիսի ժամանակ։

1992 թվականից Հայաստանում գործող և ներկայումս հայաստանյան տնտեսության խոշորագույն վարկատու համարվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարում է, որ նախորդ տարին երկրորդ ամենհաջողն էր 28-ամյա համագործակցության ընթացքում՝ Հայաստանում 15 ծրագրերի ֆինանսավորման համար բանկն ուղղել է մոտ 120 միլիոն եվրո։

Այսօր Երևանում լրագորղների հետ հանդիպել էին բանկի Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենն ու Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

«2019 թվականը թռիքչային տարի էր, որովհետև մոտ 74 միլիոն եվրո ներդրվեց ֆինանսական հատվածում, տրամադրվեցին վարկային գծեր, աջակցել ենք Գյումրիում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, որոնք մի քանի տարվա ծրագրեր են, ներդրում է արվել մասնավոր՝ PicsArt ընկերությունում, ներդրում ենք արել Հայաստանում թողարկված խոշարագույն կորպորատիվ պարտատոմսերի մեջ, աջակցել ենք Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացմանը։ Այս ամենը միասին՝ 15 ծրագրեր, կազմել է 120 միլոն եվրո», - մանրամասնեց Գվինդաձեն։

Բանկը նախատեսում է 2020-ին մոտ 100 միլիոն եվրո վարկեր տրամադրել հայաստանյան տնտեսությանը։

Բանկի ներկայացուցիչների հավաստմամբ, ՎԶԵԲ-ը հայաստանյան տնտեսության խոշորագույն վարկատուն է՝ 1992-ից ի վեր Հայաստանում ներդրել է 1,4 միլիարդ եվրո։

Այս տարվա համար ՎԶԵԲ-ը կանխատեսում է ավելի բարձր տնտեսական աճ, քան Հայաստանի կառավարությունը։ Բանկի գնահատմամբ, 2020 թվականը հայաստանյան տնտեսությունը կփակի 5 տոկոս աճով։ 2020 թվականի պետբյուջեի համաձայն, տարին Հայաստանը կամփոփի 4,9 տոկոս տնտեսական աճով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG