Մատչելիության հղումներ

Ավարտվել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Ժնևում


Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ժնևում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացվող հանդիպումը», - գրել է ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք՝ արտգործնախարարների հանդիպումը Ժնևում մեկնարկել է երեկ, որը շարունակվել է նաև այսօր։ Նախքան այդ էլ Զոհրաբ Մնացականյանն առանձին հանդիպում է ունեցել ղարաբաղյան միջնորդների հետ։

XS
SM
MD
LG