Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարն այցելում է Բրիտանիա, Ուկրաինա, Բելառուս և Կենտրոնական Ասիա


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հունվարի 29-ին ուղևորվել է Բրիտանիա: Նրա այցը Լոնդոն կատարվում է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու նախաշեմին: Հունվարի 30-ին Փոմփեոն ժամանելու է Կիև:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հենքում, հիշեցնենք, դրված է ուկրաինական վարկածը: Դեմոկրատները Թրամփին մեղադրում են Ուկրաինայի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու մեջ՝ նպատակ հետապնդելով, որ Կիևը հետաքննի նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի և նրա որդու բիզնես գործունեությունը Ուկրաինայում:

Սենատում շարունակվում է Թրամփի իմփիչմենթի դատավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG