Ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից Գերմանիա կառուցվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը կավարտի միայնակ, առանց օտարերկրյա ընկերությունների օգնության:
«Հյուսիսային հոսք-2» ծրագիրը, որի 94 տոկոսն արդեն իրականացված է, կավարտի ռուսական կողմը», - Վիեննայում անցկացվող էներգետիկ համաժողովում ասել է «Գազպրոմ»-ի փոխնախագահ Ելենա Բուրմիստրովան:
Անցած ամսին ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատժամիջոցներ կսահմանի «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը մասնակցող օտարերկրյա ընկերությունների հանդեպ: