Մատչելիության հղումներ

Արցախում 20-ամյա զինծառայողը ծանր վիրավորվել է՝ դեռևս չպարզված հանգամանքներում. ԼՂ ՊՆ


Հայ զինվորը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Արցախի Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Նվեր Արմանի Ավետիսյանը ծանր վիրավորվել է՝ դեռևս չպարզված հանգամանքներում: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը հունվարի 28-ին ժամը 2:55-ի սահմաններում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG