Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:
Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: