Մատչելիության հղումներ

Նոր շնչառական վարակի դեպքեր են արձանագրվել նաև Գերմանիայում ու Ճապոնիայում


Չինաստանում տարածվող նոր վիրուսն արդեն 106 մարդու կյանք է խլել, հիվանդների թիվն անցնում է 4500-ից: Վարակի տարածման առաջին դեպքերն են արձանագրվել նաև երկրից դուրս. Գերմանիայում և Ճապոնիայում ևս հիվանդներն այլ մարդկանց են վարակել:

Վիրուսի մասին առայժմ շատ բան հայտնի չէ, ախտանիշները նման են գրիպին, հետագայում, սակայն, հիվանդների մոտ թոքաբորբ է զարգանում: Մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Կանադան, խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին խուսափել Չինաստան այցելություններից:

Հայաստանն արգելել է Չինաստանում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG