Մատչելիության հղումներ

Ոստիկանները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին


Նարեկ Մալյան, արխիվային լուսանկար

ՀՀ ոստիկանությունը հաստատում է տեղեկությունը, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին:

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Քիչ առաջ ոստիկանությունը հայտնել է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել նաև Blognews.am կայքի գլխավոր խմբագիր, «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG