Մատչելիության հղումներ

Պենտագոնը հաստատել է Աֆղանստանում զինվորական ինքնաթիռի կործանման փաստը


Աֆղանստան, Ղազնի նահանգում վթարի ենթարկված ԱՄՆ ռազմական ինքնաթիռի մնացորդները, 27 հունվարի, 2020թ.
Աֆղանստան, Ղազնի նահանգում վթարի ենթարկված ԱՄՆ ռազմական ինքնաթիռի մնացորդները, 27 հունվարի, 2020թ.

Ամերիկայի պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հաստատել է, որ նախօրեին մի քանի զինվոր է կորցրել Աֆղանստանում՝ զինվորական ինքնաթիռի կործանման հետևանքով: Այլ մանրամասներ Պենտագոնը չի հայտնում:

Առայժմ հստակ տեղեկություններ չկան նաև զոհերի մասին. աղբյուրներից մեկը պնդում է, թե զոհվել է 5 զինվոր, մեկ այլ հաղորդման համաձայն՝ 10: Reuters-ի համաձայն՝ ռազմական ինքնաթիռն աղետի ժամանակ եղել է թալիբների կողմից վերահսկվող տարածքներում:

Ավելի վաղ ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր միջադեպի պատասխանատվությունը, ամերիկյան կողմը, սակայն «սուտ» էր որակել թալիբների այդ հայտարարությունը:

XS
SM
MD
LG