Մատչելիության հղումներ

Բանակի օրվա առթիվ պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն


Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը ծաղիկներ է դրել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG