Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահ. Հայկական բանակն ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, արխիվային լուսանկար

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Ուղերձում նախագահը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն և նոր հաղթանակներ։

«Հայկական բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է: Այն մեր հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է, որի շուրջը ձևավորվում և դաստիարակվում է գիտակից և հայրենասեր քաղաքացին:

Բանակը յուրաքանչյուրիս հարազատն է, իսկ մեզնից յուրաքանչյուրը՝ բանակի հարազատը։ Բանակը մեր ընտանիքն է, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ կերպ, ուղղակի կամ անուղղակի կապված է բանակի հետ», - ասված է ուղերձում։

«Անշուշտ, պետության կողմից շարունակաբար ձեռք բերվող զինատեսակները ամրապնդում են մեր զինված ուժերի ռազմատեխնիկական հիմքը։ Սակայն առանց մարդկային կապիտալի, այդ հիմքը չի կարող լիարժեք ամուր լինել։ Բոլորիս ջանքերը, բոլորիս մտքերը պետք է ուղղված լինեն այդ կապիտալը հոգեպես, ֆիզիկապես, տնտեսապես համալրելուն և որակապես այն նոր մակարդակի բարձրացնելուն», - նշված է նախագահի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG