Մատչելիության հղումներ

«Մուսավաթ» կուսակցությունը ահազանգում է իշխանությունների կողմից իրենց նախընտրական հանդիպումները խոչընդոտելու մասին


«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիին, արխիվ

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը ահազանգում է իշխանությունների կողմից իրենց նախընտրական հանդիպումները խոչընդոտելու մասին: Այս մասին փոխանցում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով կուսակցության հայտարարությունը:

«Իշխանությունների ներկայացուցիչները խոսում են բարեփոխումների մասին, սակայն այդպես էլ հին սովորույթներից չեն հրաժարվել: Ամենուր մեզ հետևում են և խանգարում մեր հանդիպումներին, իսկ Ջալլիաբադի և Բիլասուվարի շրջաններում սրճարանների դռները հանկարծ փակվել են, սնունդը անհետացել, խոհարարները հիվանդացել», - մասնավորապես հայտարարել է ընդդիմադիր ուժի առաջնորդ Արիֆ Հաջիլիին՝ ընդգծելով, որ այդ շրջաններում «արգելվել է սպասարկել կուսակցության առաջնորդներին, պատգամավորի թեկնածուներին և այլ քաղաքացիների»:

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 9-ին։ «Մուսավաթ» կուսակցությունը սակավաթիվ ընդդիմադիր ուժերից է, որը չի բոյկոտել ընտրությունները և մասնակցության հայտ է ներկայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG