Մատչելիության հղումներ

Բոլթոնը պնդում է՝ Ուկրաինայի ռազմական օգնության սառեցումը շաղկապված էր Թրամփի պահանջած հետաքննության հետ. New York Times


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պնդում է, որ Ուկրաինայի ռազմական օգնության սառեցումը ուղղակի կապ ուներ Թրամփի պահանջների՝ առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենի նկատմամբ հետաքննությունն սկսելու հետ: Այս մասին, ըստ «New York Times» պարբերականի, Սպիտակ տան նախկին բարձրաստիճան պաշտոնյան գրել է իր դեռևս չհրապարակված ձեռագիր հուշերում, որը հայտնվել է թերթի տրամադրության տակ:

Բոլթոնը մասնավորապես գրել է, որ Թրամփն իրեն ասել է չապասառեցնել Ուկրաինայի ռազմական օգնությունը այնքան ժամանակ, մինչև այդ երկրի իշխանությունները չօգնեն հետաքննել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենի և նրա որդու գործունեությունը:

Ուկրաինական ռազմական օգնության սառեցման հարցի հետևանքով ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը իմփիչմենթի գործընթաց է սկսել նախագահ Թրամփի դեմ: Հարցը այժմ քննվում է ԱՄՆ-ի Սենատում: Դատավարության հիմքում նախագահ Թրամփի հեռախոսազրույցն է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ: Ընդդիմախոսները պնդում են, թե նա փորձել է օգտագործել պաշտոնեական դիրքը հանուն սեփական շահի, մասնավորապես, պահանջել է Կիևից հետաքննություն սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենի և նրա որդու դեմ, ով տարիներ շարունակ բարձր պաշտոն է զբաղեցրել Ուկրաինայի խոշորագույն ընկերություններից մեկում:

XS
SM
MD
LG