Մատչելիության հղումներ

Վարչապետը երեկ այցելել է ՀՔԾ՝ քննչական գործողության մասնակցելու


Armenia - Special Investigatory Service's logo, undated
Armenia - Special Investigatory Service's logo, undated

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հերքելով պետության ղեկավարի ՀՔԾ «գաղտնի» այցի մասին որոշ լրատվամիջոցների հրապարակումը։

«Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում», - նշեց Օհանջանյանը՝ լրատվամիջոցներին հորդորելով զերծ մնալ «հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG