Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Բաումանսկայա 53 հասցեում երթևեկությունը արգելափակվել էր Մոսկվայի ժամանակով 9:05-ից մինչև 9:35-ը: «Ճանապարհային պատահար այս հատվածում արգելափակման պատճառով չի գրանցվել», - հայտնել Մոսկվայի ոստիկանությունը։
Baza-ն Թվիթերի իր էջում տեղադրել էր միջադեպի տեսագրությունը, որում երևում է ինչպես մի տղամարդ բեռնատարով արգելափակել է փողոցը և բարձրացել բեռնատարի վրա: Ականատեսները պատմել են, որ տղամարդը հայտարարում էր, թե փողոցը չի բացի, քանի դեռ իրեն չեն վճարել իր աշխատավարձը։ Տղամարդը նաև ասում էր, որ յոթ երեխա ունի և չգիտի որտեղից գումար հայթայթի երեխաներին կերակրելու համար։
Մոսկվայի համար այս աննախադեպ միջադեպի որոշ մարմամասներ է հայտնել Mash Telegram-ը. դժգոհ տղամարդը բեռնատարը կանգնեցրել է իր գործատուի՝ Transport Technologies ընկերության պատուհանների տակ` արգելափագելով նաև տրամվայների երթևեկությունը: Ընկերության ղեկավարությունը, վարորդի խոսքով, իրեն ստիպում են վարել անսարք մեքենա, ինչի պատճառով նա անընդհատ տուգանքներ է ստանում և զրկվում աշխատավարձից:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները և տասը րոպե տևած բանակցություններից հետո տղամարդը համաձայնել է երթևեկելի մասից հեռացնել բեռնատերը, ինչից հետո ոստիկանները նրան տարել են տեղամաս։
Ռուսաստանյան օրենքների համաձայն, տղամարդուն սպառնում է տասը հազար ռուբլու տուգանք (մոտ 180 ԱՄՆ դոլար)։