Մատչելիության հղումներ

Բուլղարիան երկրում հավատարմագրված երկու ռուսաստանցի դիվանագետների մեղադրում է լրտեսության մեջ


Բուլղարիայի դատախազության շենքը, արխիվ
Բուլղարիայի դատախազության շենքը, արխիվ

Բուլղարիան երկրում հավատարմագրված երկու ռուսաստանցի դիվանագետների մեղադրում է լրտեսության մեջ. չի բացառվում, որ երկուսն էլ առաջիկայում կվտարվեն երկրից:

Վերջիններիս ինքնությունը չի բացահայտվում, «Ազատության» բուլղարական ծառայությունը, սակայն, հաղորդում է, որ նրանցից մեկը հավատարմագրված է եղել որպես Ռուսաստանի հյուպատոսության առաջին քարտուղար, մյուսը աշխատել է Ռուսաստանի Առևտրի ներկայացուցչությունում:

Ըստ դատախազության, ռուս դիվանագետները 2017-ից տեղեկություններ են հավաքագրել Բուլղարիայի ընտրական մեխանիզմների մասին, էներգետիկ ոլորտում գաղտնի տվյալներ ստացել և դրանք ուղարկել Մոսկվա՝ Գլխավոր հետախուզական վարչություն:

Ակնկալվում է, որ այսօր Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանը կկանչվի այդ երկրի Արտգործնախարարություն:

Անցած տարվա հոկտեմբերին պաշտոնական Սոֆիան արդեն իսկ արտաքսել էր Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարին՝ Բուլղարիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի մասին գաղտնի տեղեկություններ հավաքագրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG