Մատչելիության հղումներ

ՊԲ երկու զինծառայող հրազենային վիրավորում է ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է, նա վիրահատվել է


Արցախի ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 6:55-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ 19-ամյա Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 20-ամյա Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Հենրի-Հայկ Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է, որ շարքային Հենրի-Հայկ Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է: «Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները», - ասված է ՊՆ խոսնակի գրառման մեջ։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ N զորամասում շարքային Զաքարեանի գլխի շրջանում և կրտսեր սերժանտ Մեսրոպյանի աջ բազկի շրջանում հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` «երկու կամ ավելի անձանց սպանության փորձ», և 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը», հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG