Մատչելիության հղումներ

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ ազատ արձակվեց


Աշոտ Մանուկյանը Վերաքննիչ դատարանում, 23-ը հունվարի, 2020թ.
Աշոտ Մանուկյանը Վերաքննիչ դատարանում, 23-ը հունվարի, 2020թ.

Վերաքննիչ քրեական դատարանի այսօր հրապարակած վճռով՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ ազատ արձակվեց։

Մանուկյանն իր փաստաբանների հետ Վերաքննիչում բողոքարկում էր իրեն պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 24 տարի առաջ՝ երեք զինվորների սպանության համար, ինքը նույնպես զինծառայող է եղել։

Փաստաբան Նարեկ Ալոյանը երեկ Վերաքննիչում մի քանի անգամ շեշտեց՝ իր վստահորդը 2014 թվականից սկսած որևէ տույժ չի ստացել, նախկինում ստացած բոլոր տույժերն էլ հեռախոս պահելու համար է ստացել, վերջին տարիներին դատապարտյալը գրքեր է գրել, հեռակա կրթություն ստացել և ամենակարևորը՝ զղջացել ու ներում խնդրել զինվորների հարազատներից։ Հենց դրական վարքագծի հիմքով փոխվել էր նրա պահման ռեժիմը:

Դատարանում ելույթ ունեցավ նաև ցմահ դատապարտյալը՝ շեշտելով, որ գիտակցում է արարքի ծանրությունը, որ երեք մարդու կյանք է խլել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG