Մատչելիության հղումներ

Թրամփը պատրաստվում է հրապարակել Մերձավոր Արևելքում խաղաղության իր ծրագիրը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե պատրաստվում է առաջիկա օրերին հրապարակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման իր՝ երկար սպասված ծրագիրը:

«Այն հրաշալի է, մի ծրագիր, որն իսկապես կաշխատի», - ասել է Դոնալդ Թրամփը, ով հաջորդ շաբաթ պատրաստվում է Սպիտակ տանը հյուրընկալել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա մրցակից Բենի Գանցին:

Պաղեստինցիները վաշինգտոնյան այդ հանդիպմանը չեն հրավիրվել, ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի խոսնակը քննադատել է նախագահ Թրամփի այդ որոշումը և կոչ արել Իսրայելին ու Նահանգներին «չանցնել թույլատրելիի սահմանները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG