Մատչելիության հղումներ

Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայության դեմ բողոքի զանգվածային ցույց Բաղդադում


Իրաք - ԱՄՆ ռազմական ներկայության դեմ բողոքի ցույցը Բաղդադում, 24-ը հունվարի, 2020թ.

Հազարավոր իրաքցիներ մայրաքաղաք Բաղդադում բողոքի երթ են իրականացնում ընդդեմ երկրում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության:

Զանգվածային ակցիան գլխավորում է իրաքցի ազդեցիկ շիա հոգևորական Մոքթադա ալ-Սադրը: Երթն ուղեկցվում է հակաամերիկյան կարգախոսներով:

Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը կողմ էր քվեարկել երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, այդ թվում՝ ամերիկյան զորախմբի։ Այդ նախաձեռնությունը հաջորդել էր Իրաքի տարածքում ամերիկյան ուժերի գրոհին, օրեր անց էլ Իրանը հրթիռակոծեց Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը։

Իրաքում այս պահին տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը հասնում է 5 հազար 200-ի: 2014 թվականից սկսած Իրաքի կառավարության հրավերով այդ զորախումբը միջազգային կոալիցիայի շրջանակներում աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

XS
SM
MD
LG