Մատչելիության հղումներ

Սորոսը 1 մլրդ դոլար է խոստանում բռնապետական ռեժիմների և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար


Շվեյցարիա - Միլիարդատեր Ջորջ Սորոսը ելույթ է ունենում Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, 23-ը հունվարի, 2020թ.
Շվեյցարիա - Միլիարդատեր Ջորջ Սորոսը ելույթ է ունենում Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, 23-ը հունվարի, 2020թ.

Միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ մեկ միլիարդ դոլար կհատկացնի բռնապետական կառավարությունների և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար: Նրա բնորոշմամբ՝ դրանք կրկնակի մարտահրավերներ են, որոնք վտանգում են քաղաքակրթության գոյությունը։

«Որպես երկարաժամկետ ռազմավարություն՝ մեր գխավոր հույսը որակյալ կրթության հասանելիությունն է, մասնավորապես՝ այն կրթությունը, որն ամրապնդում է անձի անկախությունը, զարգացնում քննադատական մտածելակերպը և ընդգծում ակադեմիական ազատությունը», - հայտարարել է Սորոսը՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովում:

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող 89-ամյա Ջորջ Սորոսն անդրադարձել է նաև իր կոշտ ընդդիմախոսին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` անվանելով նրան խաբեբա և ինքնասիրահարված։

Սորոսի գլխավորած «Բաց հասարակության հիմնադրամներ» բարեգործական կազմակերպությունը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում: Այն աջակցում է փախստականներին, ֆինանսավորում է հանրային առողջապահության զարգացման ոլորտը, իրավապաշտպան կազմակերպություններին, օգնում է տնտեսական բարեփոխումների ծրագրերին: Հիմնադրամները գործում են մի քանի տասնյակ երկրներում՝ տարեկան նվիրաբերելով շուրջ 1 միլիարդ դոլար:

Սորոսի հիմնադրամի առաջին մասնաճյուղը բացվել է 1984 թվականին Հունգարիայում, որտեղ էլ ծնվել է բարեգործը: Սակայն վերջին շրջանում նրա և հունգարական կառավարության միջև հարաբերությունները կտրուկ սրվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG