Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում. փաստաբան


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ

«Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն», - առավոտյան Ֆեյսբուքում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

Առայժմ մանրամասներ չեն հաղորդվում, Մակինյանը խոստանում է, որ խուզարկության ավարտից հետո ՍԴ նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, ՀՔԾ-ում քննվող գործով մոտ մեկ ամիս առաջ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG