Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի դատարանը Մյանմայից պահանջում է պաշտպանել ռոհինջա մահմեդականներին


Ռոհինջա մահմեդականները փախստականների ճամբարում, Բանգլադեշ, արխիվ
Ռոհինջա մահմեդականները փախստականների ճամբարում, Բանգլադեշ, արխիվ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմայի իշխանությունից պահանջել է անհապաղ ձեռնարկել ռոհինջա մահմեդականների պաշտպանությանն ուղղված միջոցներ և չփորձել վերացնել այդ բնակիչներին հալածելու մասին վկայող իրեղեն ապացույցները:

Հայցը Հաագայում տեղակայված միջազգային դատարանում քննվում է Գամբիայի պահանջով:

«Դատարանը հաշվի է առնում Մյանմայում փաստահավաք առաքելության կազմած մանրամասն նյութերը, որոնք 2019 թվականի սեպտեմբերին փոխանցվել են Մարդու իրավունքների խորհրդին: Այդ նյութերն ահազանգում են Ցեղասպանության կոնվենցիան խախտելու վտանգի մասին: Կա հիմնավոր մտահոգություն առ այն, որ ռոհինջա ժողովրդին ցեղասպանություն է սպառնում»,- ասել է Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Աբդուլքալի Յուսուֆը:

Այս դատավարությունը կարող է տարիներ տևել: 2017 թվականին ավելի քան 730 հազար ռոհինջա մահմեդականներ զինվորականների կողմից հալածանքների և բռնությունների ենթարկվելուց հետո փախուստի են դիմել Մյանմայից:

ՄԱԿ-ի քննիչները հայտարարել են, որ Մյանմայի բանակի գործողություններին բնորոշ են ցեղասպանություն կատարելու տարրեր: Մյանման հերքում է մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG