Մատչելիության հղումներ

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է վիզային նոր սահմանափակումներ՝ ուղղված «ծննդաբերական տուրիզմի» դեմ


ԱՄՆ մուտքի վիզա, արխիվ
ԱՄՆ մուտքի վիզա, արխիվ

Միացյալ Նահանգների վարչակազմը նախատեսում է հայտարարել վիզային նոր սահմանափակումների մասին՝ ուղղված «ծննդաբերական տուրիզմը» վերացնելուն:

Բանն այն է, որ հղի կանայք մեկնում են Միացյալ Նահանգներ ծննդաբերելու, որպեսզի իրենց երեխաներն ավտոմատ կերպով ստանան ամերիկյան քաղաքացիություն: Այս մեխանիզմը յուրաքանչյուր տարի օգտագործում են նաև հարյուրավոր ռուսաստանցիներ:

Երեկ Պետդեպարտամենտի հրապարակած ուղեցույցում ասվում է, որ թեև ուղղակիորեն չեն խանգարի հղի կանանց մուտքի արտոնագրեր ստանալ, սակայն ԱՄՆ դեսպանատների աշխատակիցները կունենան իրավասություն որոշելու, թե արդյոք կինը պլանավորում է այց կատարել բացառապես ծննդաբերելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG