Մատչելիության հղումներ

Օզզի Օսբորնի մոտ Պարկինսոնի հիվանդություն է հայտնաբերվել


Black Sabbath խմբի համահիմնադիր Օզզի Օսբորն, արխիվ

Բրիտանացի լեգենդար ռոքեր, Black Sabbath խմբի համահիմնադիր Օզզի Օսբորնը հայտարարել է, թե իր մոտ Պարկինսոնի հիվանդություն է հայտնաբերվել:

Հյուրընկալվելով ABC հեռուստաընկերության "Good Morning America" ծրագրում՝ 71-ամյա երաժիշտը պատմել է՝ հիվանդության մասին իրեն հայտնի է դարձել անցած տարվա փետրվարին, երբ պարանոցի վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել: «2019-ը իմ կյանքի ամենածանր տարիներից մեկն էր»,- խոստովանել է Օսբորնը՝ հիշեցնելով, որ առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների պատճառով ստիպված էր չեղարկել նախապես նախատեսված շրջագայությունները:

Չնայած դժվարություններին՝ աշխարհահռչակ աստղը պնդել է, թե լավատեսորեն է տրամադրված, բուժվում է և սպասում է առաջիկա ելույթներին: Ըստ երգչի պաշտոնական կայքի՝ հաջորդ համերգը նախատեսված է Հյուսիսային Ամերիկայում մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG