Մատչելիության հղումներ

Սիրիայում կառավարական բանակի և նրան աջակցող ռուսական օդուժի հարվածներից առնվազն 40 մարդ է զոհվել. Reuters


Արխիվային լուսանկար

Սիրիայում առնվազն քառասուն մարդ է զոհվել կառավարական բանակի և նրան աջակցող ռուսական օդուժի հարվածներից, հաղորդում է «Ռոյթերսը»՝ հղում անելով ականատեսներին ու փրկարարներին:

Ըստ հաղորդագրությունների, զոհերի թվում 6 երեխա կա:

Մոսկվան և Դամասկոսը կտրականապես հերքում են մեղադրանքները, պնդելով, թե հրթիռակոծությունների թիրախում են միայն ծայրահեղական զինյալները: Չնայած այդ հերքումներին՝ Թուրքիայի արտգործնախարարն այսօր կոչ է արել Կրեմլին դադարեցնել արյունահեղությունը:

«Ռուսաստանն է Սիրիայի վարչակազմի հովանավորը, ուստի և պարտավոր է դադարեցնել այս ագրեսիան», - հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ Դավոսի տնտեսական համաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG