Մատչելիության հղումներ

Ռուսաստանում Պուտինի հասցեին կատակած կատակերգուն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում


Ռուսաստանցի կատակերգու Ալեքսանդր Դոլգոպոլով, արխիվ
Ռուսաստանցի կատակերգու Ալեքսանդր Դոլգոպոլով, արխիվ

Ռուսաստանի երիտասարդ կատակերգուներից մեկը՝ Ալեքսանդր Դոլգոպոլովը, ով ամիսներ առաջ կատակել էր նախագահ Պուտինի հասցեին և տեսանյութը տեղադրել Youtube-ում, այժմ հայտնվել է Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում:

Ռուսաստանի իրավապահները հարցում են ուղարկել պետերբուրգյան HopHead ակումբ, որտեղ նա ելույթ է ունենում, և հետաքրքրվել՝ արդյոք նրանց հիմնարկում է նկարահանվել տեսանյութը, երբ և ինչ հանգամանքներում: Ոստիկանությունը խնդրում է նաև տեղեկություններ հաղորդել տեսանյութում հանդես եկող «անձնավորության» մասին:

«Իմ աշխատանքային կարիերան վերելք է ապրում», - արձագանքել է երգիծաբանը՝ մանրամասնելով. - «Երկու տարի առաջ իմ հետևից գյուղացի ջահելներն էին ընկնում, իսկ հիմա՝ ողջ պետությունը»:

Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված տեսանյութում Դոլգոպոլովը կատակել էր Պուտինի հանդեպ ռուսաստանցիների անձնուրաց սիրո մասին, ասելով՝ եթե Պուտինը վաղը հրահանգի, որ բոլոր ռուսաստանցիները պետք է նետվեն լավայի մեջ, նրանք կասեն՝ «մեծն առաջնորդ, ախր մենք լավա չունենք, որտեղի՞ց գտնենք»:

Անցած գարնանը հրապարակված այդ տեսանյութը 2,5 միլիոն մարդ է դիտել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG