Մատչելիության հղումներ

«5-րդ ալիք»-ի սեփականատերը կմնա կալանքի տակ


Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Դատարանը Թավադյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու համար երեկ խորհրդակցական սենյակ էր հեռացել։

Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով։ Նույն քրեական գործով մեղադրյալ է նաև Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը, որը, ըստ ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:

Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG