Պարագվայի բանտից զանգվածային փախուստ է իրականացվել՝ 75 կալանավոր է փախել:
Բրազիլիայի սահմանին մոտ գտնվող քաղաքի բանտում կային նաև բրազիլական բանդաների անդամներ, և նրանց փախուստի մասին Պարագվայի իշխանությունները տեղյակ են պահել Բրազիլիայի ոստիկանությանը:
Փախուստն իրականացվել է ասես դասական արկածային ֆիլմերի սցենարով՝ բանտի տակով թունել է փորվել: Ընդամենը մեկ ամիս առաջ բատախցերում ստուգում էր անցկացվել ու ոչ մի կասկածելի բան չէր հայտնաբերվել:
Բանտի տնօրենն ու 6 աշխատակիցներ պաշտոնանկ են արվել: